Трек очень похож на
- Название Hayrenik
- Исполнитель Sevak Khanagyan
- Жанр Pop
- Год релиза 2016
- ISRC FR59R1780783
Видео
Текст песни
Հայկյան նետի թռիչքն է ինձ թև տալիս
Ավարայրից Վարդանն է ինձ ձայն տալիս
Քաջ ֆիդայիք երգի կարոտը սրտում
Հաղթանակի լույս փարոսն են ինձ տալիս
Կույր փամփուշտն է ականջիս տակ շառաչում
Նախնյաց փառքով կռվի դաշտ եմ ես իջնում
ԵՎ մայրական սուրբ աղոթքի օգնությամբ
Մեր Արցախում ոսոխի դեմ մարտնչում
Սրտիս ամեն զարկը քոնն է հայրենիք
Պատիվն իմն է, փառքը քոնն է հայրենիք
Կյանքիդ համար հեղած արյան կաթիլներն
Ու իմ ջահել կյանքը քոնն են հայրենիք
Հայրենիք
Հայրենիք
Հաղթանակած տուն կդառնամ ես շուտով
Մի հայուհի ինձ է սպասում կարոտով
Որ պարգևի հայրենիքին նոր զինվոր
Չէ որ կողքն է
Մեր թշնամին դարավոր
Սրտիս ամեն զարկը քոնն է հայրենիք
Պատիվն իմն է, փառքը քոնն է հայրենիք
Կյանքիդ համար հեղած արյան կաթիլներն
Ու իմ ջահել կյանքը քոնն են հայրենիք
Կյանքիդ համար հեղած արյան կաթիլներն
Ու իմ ջահել կյանքը քոնն են հայրենիք
Հայրենիք
Հայրենիք

