Трек очень похож на
- Название Ari Im Sokhag
- Исполнитель Element Band
- Жанр World
- Год релиза 2018
- ISRC USHM81754814
Видео
Текст песни
Արի', իմ սոխակ, թո'ղ պարտեզ մերին,
Տաղերով քուն բեր տըղիս աչերին.
Բայց նա լալիս է.— դու սոխակ, մի' գալ,
Իմ որդին չուզե տիրացու դաոնալ։
Բայց նա լալիս է.— դու սոխակ, մի' գալ,
Իմ որդին չուզե տիրացու դաոնալ։
Եկ, աբեղաձագ, թո'ղ արտ ու արոտ,
Օրորե տղիս, քընի է կարոտ.
Բայց նա լալիս է.— դու ձագուկ, մի գալ,
Իմ որդին չուզե աբեղա դառնալ։
Բայց նա լալիս է.— դու ձագուկ, մի գալ,
Իմ որդին չուզե աբեղա դառնալ։
Թո'ղ որսըդ, արի', քաջասիրտ բազե,
Քու երգը գուցե իմ որդին կուզե
Բազեն որ եկավ' որդիս լռեցավ,
Ռազմի երգերի ձայնով քնեցավ։
Բազեն որ եկավ' որդիս լռեցավ,
Ռազմի երգերի ձայնով քնեցավ։

