Трек очень похож на
- Название Ari Im Sokhak
- Исполнитель Anoush Hngyak
- Жанр World
- Год релиза 2002
- ISRC QMRPV1303566
Видео
Текст песни
Արի', իմ սոխակ, թո'ղ պարտեզ մերին,
Տաղերով քուն բեր տըղիս աչերին.
Բայց նա լալիս է.— դու սոխակ, մի' գար,
Իմ որդին չուզեր տիրացու դառնալ։
Բայց նա լալիս է.— դու սոխակ, մի' գար,
Իմ որդին չուզեր տիրացու դառնալ։
Եկ, աբեղաձագ, թո'ղ արտ ու արոտ,
Օրորե տղիս, քընի է կարոտ.
Բայց նա լալիս է.— դու ծաղկունք, մի գար,
Իմ որդին չուզեր աբեղա դառնալ։
Բայց նա լալիս է.— դու ծաղկունք, մի գար,
Իմ որդին չուզեր աբեղա դառնալ։
Թո'ղ որսըդ, արի', քաջասիրտ բազե,
Քու երգը գուցե իմ որդին կուզե...
Բազեն որ եկավ' որդիս լռեցավ,
Ռազմի երգերի ձայնով քնեցավ։
Բազեն որ եկավ' որդիս լռեցավ,
Ռազմի երգերի ձայնով քնեցավ։

