Трек очень похож на
- Название Erdum
- Исполнитель Khoren Levonyan
- Жанр Rock
- Год релиза 2021
- ISRC TCAFU2171627
Видео
Текст песни
Երբ ողջերը նախանձում են մեռածներին
Երբ լուսինը նեղում է արևին
Երբ քաոսը բնական է թվում
Երբ գալիս է վախը մթում
Երբ քարերը սարեր են թվում
Երբ ասեղը զենք է թվում
Երբ մարմինդ դող է բռնում
Վախը գալիս է ու քեզ հոշոտում
Ես չեմ վախեցել ապրելուց
Չեմ վախենա և մահից
Չեմ վախեցել սիրելուց
Չեմ վախենա և կյանքից
Պատրաստ եմ կրել զրկանքներ
Պատրաստ եմ մարտիկ դառնալ
Պատրաստ եմ հավերժ կռվել
Պատրաստ եմ արյունս տալ
Պատրաստ եմ արյունս տալ
Մենք մեղսավոր ենք բռի ու չար
Մենք զզվելի ենք և դավաճան
Իսկ մեռելները երբեք չեն խաբում
Եվ մեռյալները չեն դավաճանում
Մենք վախենում ենք, որ կարող է մեռնենք
Բայց մեռնելուց առաջ նախ ապրել է պետք
Այդ վախը երբեք չի նահանջի
Վախ, որ մի օր էլ չես պատասխանի
Ես չեմ վախեցել ապրելուց
Չեմ վախենա և մահից
Չեմ վախեցել սիրելուց
Չեմ վախենա և կյանքից
Պատրաստ եմ կրել զրկանքներ
Պատրաստ եմ մարտիկ դառնալ
Պատրաստ եմ հավերժ կռվել
Պատրաստ եմ արյունս տալ
Պատրաստ եմ արյունս տալ
Երբ ողջերը նախանձում են մեռածներին
Երբ լուսինը նեղում է արևին

