Трек очень похож на
- Название Dou Es Im Miyak Sere
- Исполнитель Rouben Hakhverdian
- Жанр World
- Год релиза 1985
- ISRC QMRPV1200079
Видео
Текст песни
Նա է իմ միակ, միակ իմ սերը,
Եվ իզուր են ձեր դատարկ խոսքերը,
Դուք ասում եք ինձ, որ նա անբան է,
Ես ասում եմ ձեզ' դա դատարկ բան է:
Սիրում եմ նրան ու վերջ, իսկ դուք
Բամբասում եք անընդմեջ, իսկ դուք
Բամբասում եք անընդմեջ, անընդմեջ:
Իսկ այդ ժամանակ, դատարկ փողոցում
Քայլում էր մի տղա' ձեռքերը գրպանում,
Սուլում էր ու ժպտում, չգիտես, թե ում,
Քայլում էր փողոցով, չգիտես, թե ով:
Պատուհանիդ լույսը դեռ վառվում է,
Քեզ տեսնելու հույսը կարծես չքանում է:
Պատուհանդ բա'ց արա ու տես'
Փողոցում կանգնած սպասում եմ ես,
Փողոցում կանգնած սպասում եմ ես քեզ:
Իսկ այդ ժամանակ աղջկա սենյակում
Տիրում էր կատարյալ իրարանցում,
Հայրիկը աղջկա' գիտության թեկնածուն,
Ասում էր մայրիկին' տնային տնտեսուհուն:
Ա՜խ, նորից եկավ այդ հիմար լակոտը,
Չտեսնեմ իմ տանը ես դրա ոտը:
Ու առանց անդրավարտիք հայրիկը
Ասում էր' ա'խ ես դրա... մայրիկը...
Լսում էր նրան...
Նա է իմ միակ, միակ իմ սերը,
Եվ իզուր են ձեր դատարկ խոսքերը:
Դուք ասում եք ինձ, որ նա անբան է,
Ես ասում եմ ձեզ' դա դատարկ բան է:
Սիրում եմ նրան ու վերջ, իսկ դուք
Բամբասում եք անընդմեջ, իսկ դուք
Բամբասում եք անընդմեջ, անընդմեջ:

