Трек очень похож на
- Название Fairy Tale
- Исполнитель Rouben Hakhverdyan
- Жанр Children's Music
- Год релиза 2002
- ISRC TCACU1693449
Видео
Текст песни
Կկատարվեն բախտագուշակ կնոջ խոսքերը
Եվ երջանիկ արքայորդին քեզ կայցելի
Եվ պարտեզում, որտեղ բացվել են ծաղիկները
Նա քեզ քնքուշ, այնպես քնքուշ կհամբուրի
Ծիծեռնակի ձայնով կբացվի առավոտը
Եվ վարագույրը գիշերվա կանհետանա
Երբ քո սրտում կդողդողա թռչնակ կարոտը
Այնժամ գարունը ցանկալի այցի կգա
Արի ինձ մոտ, և կբացվեն գարնան դռները
Ծիծեռնակները ետ կգան առաջվա պես
Արի ինձ մոտ, երբ իմ այգում դաժան ձմեռն է
Ձմռան ցուրտ շունչը կհալվի սառույցի պես
Երբ կփակվեն քո դեմ բախտի բոլոր դռները
Երբ որ դառնաս դու բոլորին անցանկալի
Երբ կվխտան քո շուրջ մարդկանց անհոգ դեմքերը
Այնժամ դու ինձ քեզ մոտ կանչիր, իմ սիրելի
Դու քո մտքում պահիր գուշակ կնոջ խոսքերը
Եվ հավատա ճակատագրի կախարդանքին
Ծիծեռնակի ձայնով կբացվի առավոտը
Եվ կայցելի քեզ երջանիկ արքայորդին
Արի ինձ մոտ, և կբացվեն գարնան դռները
Ծիծեռնակները ետ կգան առաջվա պես
Արի ինձ մոտ, երբ իմ այգում դաժան ձմեռն է
Ձմռան ցուրտ շունչը կհալվի սառույցի պես

