Трек очень похож на
- Название Mankapartez, Mnas Barov
- Исполнитель Nanul
- Жанр Pop
- Год релиза 2016
- ISRC TCAEF1992297
Видео
Текст песни
Երկուշաբթի օրով
Առավոտից զոռով
Արթնանալով քնից'
Դուրս եկա ես մեր տնից։
Տես, որ ունեմ ուսիս
Նոր պայուսակ թիթիզ
Մեջը' տարբեր-տարբեր
Մեծ ու փոքր լավ գրքեր։
Ո՞վ իմացավ, թե ես ուր եմ գնում,
Որ սովորում եմ ես առաջին դասարանում։
Դպրոցական աղջիկ եմ,
Ես էլ չարաճճի չեմ,
Մեծ եմ ես մի տարով,
Մանկապարտե՜զ, մնաս բարով։
Ես դպրոցական եմ
Ու ես վեց տարեկան եմ,
Մեծ' արդեն մի տարով,
Մանկապարտե՜զ, մնաս բարով։
Շունն ու Կատուն' անգիր,
Տերն ու Ծառան պատմի'ր,
Իսկ Չարի Վերջը ես
Սովորել եմ ջրի պես,
Որ պարելուց բացի
Ես լինեմ խելացի,
Որ խաղերին բակի
Էլ ոչինչ չխանգարի։
Ես դաս չունեմ հիմա սովորելու,
Ընկերներիս համար երգելու եմ, պարելու։
Դպրոցական աղջիկ եմ,
Ես էլ չարաճճի չեմ,
Մեծ եմ ես մի տարով,
Մանկապարտե՜զ, մնաս բարով։
Ես դպրոցական եմ
Ու ես վեց տարեկան եմ,
Մեծ' արդեն մի տարով,
Մանկապարտե՜զ, մնաս բարով։
Դպրոցական աղջիկ եմ ես:
Դպրոցական աղջիկ եմ ես:
Դպրոցական աղջիկ եմ ես:
Դպրոցական աղջիկ եմ,
Ես էլ չարաճճի չեմ,
Մեծ արդեն մի տարով,
Մանկապարտե՜զ, մնաս բարով։
Ես դպրոցական եմ
Ու ես վեց տարեկան եմ,
Մեծ' արդեն մի տարով,
Մանկապարտե՜զ, մնաս բարով։
Ես դպրոցական եմ
Ես էլ չարաճճի չեմ,
Մեծ' արդեն մի տարով,
Մանկապարտե՜զ, մնաս բարով։
Ես դպրոցական եմ
Ու ես վեց տարեկան եմ,
Մեծ' արդեն մի տարով,
Մանկապարտե՜զ, մնաս բարով։

